
МГИМО-ի հրավերով Դավիթ Շահնազարյանը ելույթ է ունեցել Մոսկվայում

Այսօր Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ղեկավարության հրավերով՝ (МГИМО) ինստիտուտում «Հայաստանի արտաքին քաղաքականություն և Լեռնային Ղարաբաղի հիմնահարց» թեմայով ելույթ է ունեցել 1992-1995թթ. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, արտակարգ և լիազոր դեսպան, 1994-1995թթ. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Դավիթ Շահնազարյանը։
Ելույթից հետո տեղի է ունեցել հարցուպատասխան ու քննարկում։ Միջոցառմանը մասնակցել են ինստիտուտի դասախոսներ, աշխատակիցներ, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ու այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։
168.am-ը փորձեց մանրամասներ ճշտել Դավիթ Շահնազարյանից։ Վերջինս հաստատեց միջոցառման փաստը, բայց տեղեկացրեց, որ թե՛ իր ելույթը, թե՛ քննարկումը մամուլի համար ամբողջությամբ փակ է եղել։