Բաժիններ՝

Եթե մուտքը արգելափակեն՝ փորձելու եմ մտնել դատարանի շենք. դատավոր Դավիթ Բալայան. Armdaily.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակում էր արել՝ հայտարարելով, որ վաղը հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը փակելու են:

Այս հայտարարությունը խուճապ է առաջացրել դատական համակարգում: Դատավորները չգիտեն, թե վաղը ինչ է սպասվում իրենց:

Armdaily.am-ի հետ զրույցում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը ասաց, որ անկախ ամեն ինչից գնալու է աշխատանքի:

«Գնալու եմ աշխատանքի: Եթե մուտքը արգելափակեն՝ փորձելու եմ մտնել շենք: Կբացատրեմ, որ չի կարելի այդպես վարվել և կազմալուծել դատարանի աշխատանքը»,- ասաց դատավորը:

Նշենք, որ վարչապետի հայտարարությունից հետո Բարձրագույն դատական խորհուրդը հրատապ նիստ է գումարել՝ քննարկելու վաղվա անելիքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031