«Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո չեմ հասկանում նախագահի այժմյան անգործությունը»․ Գևորգ Պետրոսյան
Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո չեմ հասկանում նախագահի այժմյան անգործությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ վաղը բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը փակելու վերաբերյալ։
«Ես հարգանքով եմ վերաբերում մեր երկրի նախագահին, բայց Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո չեմ հասկանում նրա այժմյան անգործությունը:
Չէ՞ որ Սահմանադրության պահպանմանը հետևելու պարտականությունը կրում է ՀՀ նախագահը…»։