«Դատական համակարգը բարեփոխելու համար իշխանություն ունեցող մարդը ժողովրդին ա հանում դատարանների դիմաց». Արմեն Վարդանյան

Իրանագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Էս արդեն լացելու ա։ Խնդալու էլ չի։ Դատական համակարգը բարեփոխելու համար իշխանություն ունեցող մարդը (ընդդիմությունը չի, որ ասենք ձեռը ճար չունի, հուսահատությունից սենց քայլերի ա գնում) ժողովրդին ա հանում դատարանների դիմաց։ Տենաս արևմտյան ժողովրդական պետություններ կայացնողների խելքը կտրե՞լ ա ժողովրդին հանել դատարանների դիմաց ու տենց արդար դատական համակարգ ստեղծել: Կոչ եմ անում ոչ մեկ չգնա դատարանների դիմացը փակի։ Դա դիտվելու ա իշխանության կողմից ճնշում դատական համակարգի վրա, որը հղի ա մեր պետության համար վատ հետևանքներով»:

Տեսանյութեր

Լրահոս