«Վերականգնվել է արդյոք ըստ մեղադրանքի տապալված սահմանադրական կարգը, եթե այո, ապա երբ և ինչ պայմաններում». Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Համաձայն ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրական եզրակացության, 2008թ. նախագահական ընտրություններում տապալվել է Հայաստանի հանրապետության սահմանադրական կարգը։
Քանի որ Հայաստանի քրեա-իրավական տեսությունն ու պրակտիկան չունեն այս հանցակազմով կատարված գիտական հետազոտություններ, առավել ևս քննված քրեական գործեր, ինձ, որպես իրավաբանի, երկու հարց է հետաքրքրում.
1. Վերականգնվել է արդյոք ըստ մեղադրանքի տապալված սահմանադրական կարգը:
2. Եթե այո, ապա երբ և ինչ պայմաններում է տեղի ունեցել ՀՀ սահմանադրական կարգի վերականգնումը։
Հ.Գ. Հարցերը կրում են բացառապես իրավագիտական նշանակություն, վերաբերվում են հատկապես իրավաբաններին։
Հ.Գ. 2 Կարծում եմ դատախազությանն այս հարցում կարող է օգնել «սահմանադրական կարգի տապալման» ոլորտում մասնագիտացած Վահե Գրիգորյանը»։