Forbes-ը հրապարակել է իր Global 2000 ամենամյա վարկանիշի նորացված տարբերակը
Forbes հանդեսը հրապարակել է իր Global 2000 ամենամյա վարկանիշի նորացված տարբերակը, որի մեջ մտնում են աշխարհի խոշորագույն ընկերությունները: Աշխարհի խոշորագույն ընկերությունը, վարկանիշի համաձայն, յոթերորդ տարին անընդմեջ մնում է ICBC չինական բանկը (շուկայական կապիտալացումը կազմել է 305,1 մլրդ դոլար, ակտիվների արժեքը՝ 4,03 տրլն դոլար, իսկ շահույթը՝ 45,2 մլրդ դոլար):
Երկրորդ տեղում է JPMorgan Chase ամերիկյան բանկը, երրորդում՝ չինական China Construction Bank-ը: Համաշխարհային վարկանիշի թոփ-10-ում տեղ են գտել նաեւ չինական Agricultural Bank of China-ն, ամերիկյան Bank of America-ն, Apple ընկերությունը, չինական Ping An Insurance-ը եւ Bank of China-ն, բրիտանա-նիդեռլանդական նավթագազային Royal Dutch Shell-ը եւ Wells Fargo ամերիկյան բանկը:
Ընդամենը 2019 թվականի վարկանիշում ներառված է 575 ամերիկյան ընկերություն, ինչը 16 ընկերությունով ավելի է, քան անցյալ տարի: Դրանում նաեւ տեղ են գտել 309 չինական ընկերություններ, ինչը 18 ընկերությունով ավելի է, քան մեկ տարի առաջ: Forbes-ն աշխարհի խոշորագույն ընկերությունների վարկանիշը կազմել է՝ ելնելով հասույթի, շահույթի, ակտիվների եւ շուկայական արժեքի միագումար գնահատումից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: