«Ի՞նչ ես ուզում ինձանից». Մելաձեն նոր երգ է թողարկել
Վրացական ծագմամբ ռուսաստանցի երգիչ Վալերի Մելաձեն նոր երգ է թողարկել, որը կրում է «Ի՞նչ ես ուզում ինձանից» անվանումը։
Հուզական կոմպոզիցիան բաժանման եւ խամրած զգացմունքների մասին է. «Չէ որ տարօրինակ է, երբ ինքդ քեզ խաբում ես, երբ դրված են բոլոր վերջակետները», ասվում է երգի առաջին իսկ տողում: Ի դեպ, հենց այդ տողն Է երգիչը զետեղել Instagram-ի իր սթորիզում:
«Ի՞նչ ես ուզում ինձանից» երգի պատճառով երկրպագուներն սկսել են հարց տալ, թե արդյոք ամեն ինչ լավ է արտիստի եւ երգչուհի Ալբինա Ջանաբաեւայի անձնական կյանքում: Իսկ մյուսները պարզապես ուրախ են, որ Մելաձեն նոր երգ է թողարկել, նրանք շնորհակալական խոսքեր են գրում նրան եւ նոր ստեղծագործությունը համարում են հիթ:
Վալերի Մելաձեն երեք դուստր ունի Իրինա Մելաձեի հետ առաջին ամուսնությունից եւ երկու որդի, որոնք ծնվել են երկրորդ կնոջից՝ «ՎԻԱ Գրա»-ի նախկին մենակատար Ալբինա Ջանաբաեւայից, հաղորդել է Sputnik-ը: