Կարտոֆիլը կարելի է այնպես պատրաստել, որ այն դառնա տոնական սեղանի գլխավոր ուտեստը
Բաղադրիչներ
1. Կարտոֆիլ – 2 հատ
2. Կարագ – 100 գ
3. Պարմեզան պանիր – 100 գ
4. Բուսայուղ – 100 գ
5. Սերուցք – 60 մլ
6. Պինդ պանիր – 60 գ
7. Աղ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1. Կարտոֆիլը լավ լվանալ:
2. Կտրվածքներ անել, բայց մինչև վերջ չկտրել:
3. Պանիրը և կարագը շերտերի բաժանել և ըստ հաջորդականության տեղավորել կարտոֆիլի կտրվածքների մեջ:
4. Կարտոֆիլները 45 րոպե պետք է եփել 200 աստիճան ջեռոցում: Այնուհետև պետք է հանել և լցնել սերուցքը:
5. Ինչից հետո ավելացնել քերիչով անցկացրած պանիրը և ևս 15 րոպե եփել ջեռոցում:
6. Պատրաստի կարտոֆիլները կարելի է զարդարել կանաչիով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը