 
                        Փրկարարները ջրանցքից դուրս են բերել քաղաքացու դին
 
                                    Մայիսի 7-ին, ժամը 10:41-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղի գերեզմանոցի մոտակայքում գտնվող ջրանցքում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Շ.Գ.-ի (ծնված 1940 թ.) դին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        