Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրվում է Նեյմարով

ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կարող է փոխել ակումբային գրանցումը: Ինչպես հաղորդում է Don Balon-ը, ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»: Ենթադրվում է, որ անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար կառաջարկի 150 մլն եվրո և մեկ ֆուտբոլիստի՝ Բենժամեն Մենդիին կամ Գաբրիել Ժեզուսին: Պաշտպանը մրցաշրջանի մեծ մասը բաց է թողել վնասվածքի պատճառով:

Ֆրանսիական Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս