
Զիդանը նշել է այն երեք ֆուտբոլիստներին, որոնք պետք չեն «Ռեալին»

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կողմնորոշվել է այն ֆուտբոլիստների հարցում, որոնք ամռանը հաստատ կլքեն ակումբը:
46-ամյա մարզիչը հայտնել է Գարեթ Բեյլին, Դանի Սեբալյոսին և Մակրոս Լյորենտեին, որ նոր մրցաշրջանում չի տեսնում նրանց Մադրիդում, և բացատրել է որոշումը: Ինչպես հաղորդում է Marca-ն, Գարեթ Բեյլի գործակալները հրաժարվել են հերքել կամ հաստատել այդ տեղեկությունը:
Բեյլը խաղում է «Ռեալի» կազմում 2013 թվականից: Լյորենտեն մադրիդյան ակումբի սան է, Սեբալյոսը մինչև 2017 թվականը հանդես է եկել «Բետիսի» կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը