Դավիթ Սանասարյանի գործը կշարունակի քննել ԱԱԾ-ն. «Փաստինֆո»

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործը կշարունակի քննել Ազգային Անվտանգության ծառայությունը: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից. «Քրեական գործով քննչական ենթակայություն փոխելու հիմքեր առկա չեն, նախաքննությունը կիրականացվի Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի կողմից», – ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով` նկատի ունենալով, որ նախաքննության մարմինը բավարարել է առանձին անձանց հարցաքննելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը, միևնույն ժամանակ դատախազական պատշաճ հսկողությամբ կապահովվի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննությամբ ի պաշտպանություն մեղադրյալին բերված բոլոր փաստարկների պատշաճ ստուգումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930