«Տիգրան Սարգսյանն իր այսօրվա անվրդով կյանքի և բարձր կարգավիճակի համար «պարտական» է ԲՀԿ-ին և Հովիկ Աբրահամյանին». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երեւանում կայացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցում էին ՌԴ առաջին փոխվարչապետը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի փոխվարչապետները։
Նախագահում էր Մհեր Գրիգորյանը։ Սակայն ամենաուշագրավը Տիգրան Սարգսյանի ներկայությունն էր, ում ճակատագիրն էականորեն տարբերվում է ՀՀ նախկին վարչապետների ճակատագրից, որոնք բոլորը հայտնվել են հակառակ ճամբարում՝ մեկի նկատմամբ քրգործ է հարուցվել, մյուսը սուր ընդդիմադիր է, մյուսներն ասպարեզից հեռացել են։
Տիգրան Սարգսյանն իր այսօրվա անվրդով կյանքի եւ բարձր կարգավիճակի համար «պարտական» է ԲՀԿ-ին եւ Հովիկ Աբրահամյանին, որոնց համատեղ ջանքերով ժամանակին նրան պաշտոնանկ արեցին եւ ուղարկեցին նախ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, ապա ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: