Բաժիններ՝

«Հավերժ երիտասարդ» մոդելը բացահայտել Է իր արտաքնի գաղտնիքը

Ավստրալացի մոդել Դոննա Օմանսկին պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում 53 տարեկանում բարետես արտաքինը պահպանել առանց պլաստիկ վիրահատությունների: Նրա խոսքը մեջբերել է Daily Mail հրատարակությունը:

Օմանսկին, որն ապրում է Քվինսլենդի նահանգի Գոլդ-Կոստ քաղաքում, մոդելի կարիերան սկսել է 15 տարեկան հասակում:

«Երիտասարդ տարիքում ես միշտ էլ հանգստյան օրերին զբաղվում էի ձիասպորտով, ուստի այլ հետաքրքրությունների համար ժամանակ չէր մնում,- հիշում է նա:- Ես միշտ ակտիվ կենսակերպ եմ վարել: Ես այն մարդկանցից չեմ, որոնք սիրում են հեռուստացույց դիտել կամ գիրք կարդալ»: Կինը կանոնավոր կերպով այցելում է մարզասրահ, բայց ջանում է, որ մարզումները միապաղաղ չդառնան: Վերջին ժամանակներս Օմանսկին հաճախում է բռնցքամարտի պարապմունքների: Նրա խոսքով՝ երբ ինքը ժամանակ չի ունենում հաճախելու մարզասարքերի սրահ, օրական առնվազն կես ժամ հատկացնում է զբոսանքին:

Մոդելն արդեն հինգ տարի կենդանական ծագման մթերքներ չի օգտագործում: Նա ամեն օր կանաչ թեյ է խմում, նշելով, որ կյանքում երբեք սուրճ չի փորձել:

«Ընթրիքի ընթացքում ես կարող եմ մի քիչ ալկոհոլ ինձ թույլ տալ: Ես սիրում եմ համտեսել ոչ սովորական գինիներ»,- պատմում է Օմանսկին:

Բոլոր նրանց, ովքեր ձգտում են հասնել մոդելային պարամետրերի, ավստրալուհին խորհուրդ է տալիս ընտրել բջջանյութերի բարձր պարունակությամբ սննդակարգ:

Օմանսկին պնդում է, որ երբեք պլաստիկ վիրահատություններ չի արել, որոնց նպատակը միայն արտաքնի բարելավումն է:

Նրա կարծիքով, բացի մարզումներից եւ ճիշտ սնվելուց, երիտասարդության եւ երջանիկ կյանքի գրավականը սթրեսի բացակայությունն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս