Բաժիններ՝

Սպասվում է անձրև և ամպրոպ, ապրոպների ժամանակ՝ քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 29-ին և մայիսի 3-ին շրջանների զգալի մասում, ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ը հյուսիսային շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևելյան` 4-6 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-2-ը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 29-ին և մայիսի 3-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ապրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։ Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի ապրիլի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.50C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.10C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 15.30C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս