Հանրակացարանի հետնամասում կացնով մարմնական վնասվածքներ է հասցրել երիտասարդին
Ապրիլի 26-ին, ժամը 19.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերք, ձախ թիակի շրջանի պեաձև քերծվածքներ, ձախ արմունկային հոդի շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Բյուրեղավան քաղաքի 22-ամյա մի բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, 1991 թ. ծնված Մհեր Թ.-ն Բյուրեղավան քաղաքի 4-րդ հանրակացարանի հետնամասում կացնով մարմնական վնասվածքներ է հասցրել երիտասարդին և վնասել վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան:
Մհեր Թ.-ն ժամը 20.00-ին բերման է ենթարկվել ոստիկանություն:
Նշանակվել է ԴԲՓ:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: