«Մեսսին շատ է տառապում հավաքականի պատճառով». Սամպաոլի
Արգենտինայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի` ազգային հավաքականի կազմում խաղի մասին:
«Ես մարզել եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստին: Ես չգիտեմ, թե արդյո՞ք նա լավագույնն է պատմության մեջ, քանի որ այժմ նա Եվրոպայում ավելի քան 600 գոլ ունի, նա խփել է բոլոր ռեկորդները, բայց նրան քննադատում են, երբ նա գալիս է ազգային հավաքական:
Չնայած նրա բոլոր հնարավորություններին՝ Մեսսին սովորական մարդ է: Արգենտինայի ազգային հավաքականի երկրպագուները փորձում են վայելել Մեսսիի խաղ այնպես, ինչպես «Բարսելոնայի» երկրպագուները:
Մեսսին բոլորից շատ է տուժում ազգային հավաքականի ձախողումների պատճառով: Նա չի կարողանում ցույց տալ այն ամենը, ինչի ունակ է, երբ խաղում է ազգային հավաքականում: Արգենտինայի հանրությունն ավելի շատ սիրում է տառապանք, քան հաջողություն: Մեսսին շատ է տառապում հավաքականի պատճառով»,- ասել է Սամպաոլին:
Լեո Մեսսին ասում է, որ քննադատությունը ցավեցնում է ոչ միայն իրեն, այլև իր ընտանիքին:
«Իմ վեցամյա որդին զարմանում է, թե ինչու են Արգենտինայում այդքան սպանում ինձ: YouTube-ում նա տեսանյութ է դիտում և հարցնում, թե ինչու նրանք ինձ այդտեղ չեն ուզում ու չեն ընդունում: Ընկերներ ունեմ, եղբայրներ, որոնք տառապում են իմ մասին ստերի պատճառով: Ինչ-որ մեկն ինչ-որ բան ասում է, իսկ արդյունքում՝ ես դառնում եմ սրիկա»:
Սիրարփի Աղաբաբյան