Սամվել Ադյանն ազատ է արձակվել․առավոտյան լքել է ՔԿՀ-ն. factor.am
«Պետական վերահսկողական ծառայության աշխատակից Սամվել Ադյանն այսօր ազատ է արձակվել․ առավոտյան լքել է Քրեակատարողական հիմնարկը»,- Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Ադյանի կալանքը չերկարաձգելու մասին դատարանի որոշումը։