Բաժիններ՝

Կենդանակերպի նշանների անքնության պատճառները

Խոյ (21 մարտի-19 ապրիլի)

Դուք չեք կարողանում գիշերները քնել, քանի որ մի ծայրահեղությունից մյուսն եք ընկնում։ Որպես Խոյի նշանի տակ ծնված մարդ՝ դուք իրերը միայն սև ու սպիտակ գույների մեջ եք տեսնում, և ձեզ համար գոյություն չունեն այլ, այդ երկուսի մեջտեղում գտնվող երանգներ։ Իսկ երբ ձեզ հակառակն են մատնանշում, ձեզ համար բավականին բարդ է լինում հարմարվել դրա հետ։

Ցուլ  (20 ապրիլի-21 մայիսի)

Կյանքում դուք միշտ ձգտում եք կայունության և մշտականության։ Այդպիսին է Ցուլերի բնույթը։ Նորմալ զգալու համար ձեզ իսկապես պետք է, որ ձեր կյանքում ամեն բան կանխատեսելի լինի։ Այնուամենայնիվ, իսկական կյանքը բոլորովին այլ է։ Այն ձեզ բարդություններ ու անակնկալներ կմատուցի։ Այդպիսի իրականությունը ձեզ խիստ կվախեցնի։

Կարդացեք նաև

Երկվորյակներ (22 մայիսի-21 հունիսի)

Երկվորյակները սովորաբար բացարձակապես ցանկացած իրավիճակին հարմարվելու խնդիրներ չեն ունենում։ Այնուամենայնիվ, դուք ազատություն եք սիրում և ուզում եք հետազոտել անիմանալին՝ ամբողջովին խորանալով դրա մեջ։ Հենց այդ պատճառով էլ ձեզ վերահսկում են ու ստիպում սահմանափակել ինքներդ ձեզ։

Խեցգետին (22 հունիսի-22 հուլիսի)

Դուք խիստ կախված եք ձեզ շրջապատողներից։ Դուք տենչում եք անընդհատ գտնվել նրանց ուշադրության կենտրոնում ու սիրված լինել նրանց կողմից։ Ձեզ դուր է գալիս գտնվել այն մարդկանց կողքին, ովքեր ձեզ վրա ուշադրություն են դարձնում։ Դուք մի մարդ եք, ով շփում է սիրում։ Ձեզ համար կարող է բարդ լինել գիշերները քնելը, քանի որ դուք մտածում եք, որ ձեզ շրջապատողների հետ դուք խորը կապ չունեք։

Առյուծ (23 հուլիսի22 օգոստոսի)

Դուք հոգատար, խիզախ ու շատ հպարտ մարդ եք։ Այնուամենայնիվ, դուք շատ բարձր չափորոշիչներ ունեք և միշտ ուզում եք, որ ձեզ շրջապատող մարդիկ հիանան ձեզնով։ Դուք չեք կարողանում գիշերները քնել, քանի որ գլուխ եք կոտրում՝ մտածելով այն հնարավոր պատճառների մասին, որոնք կարող են առիթ դառնալ, որ ձեզ անհաջողակ համարեն։

Կույս (23 օգոստոսի-22 սեպտեմբերի)

Դուք կամային բնավորություն ունեք և կողքից կարող եք փոքր-ինչ կոպիտ թվալ։ Այնուամենայնիվ, դուք ուզում եք, որ ձեր շրջապատի մարդիկ ձեզ ընդունեն՝ որպես մի մարդու, ով ամեն ինչ հասկանում է։ Դուք ուզում եք, որ ձեզ ձեր ներդրման համար գնահատեն։ Ամեն դեպքում, դուք պարզապես տարված եք ձեր թույլ օղակներով։ Դուք միշտ ուզում եք կատարյալ լինել, և այդ ցանկությունը ձեզ թույլ չի տալիս գիշերները քնել։

Կշեռքներ (23 սեպտեմբերի-22 հոկտեմբերի)

Ճիշտ այնպես, ինչպես և Խոյերի համար, ձեզ համար էլ մոխրագույն երանգներ գոյություն չունեն։ Երբ դուք սկսում եք մտածել ու վերլուծել իրավիճակները, ապա հաճախ եք ընկնում ծայրահեղությունների մեջ։ Դուք սիրում եք ամեն բան չափազանցնել։ Հենց դրանով էլ զբաղված եք գիշերները, դրա համար էլ չեք կարողանում քնել։

Կարիճ (23 հոկտեմբերի-22 նոյեմբերի)

Միայն այն միտքը, որ ուրիշները ձեր մասին չափազանց շատ բան գիտեն, ձեզ թույլ չի տալիս քնել։ Ինքնին դուք շատ փակ ու ինքնամփոփ մարդ եք, ով ամեն ինչ իր մեջ է պահում։ Ամեն անգամ, երբ դուք որոշում եք փոքր-ինչ բացվել ինչ-որ մեկի առջև, ապա միանգամից բախվում եք քնի հետ կապված խնդիրների։ Դուք վախենում եք, ոև հնարավոր է, չափից առավել եք բացվել։

Աղեղնավոր (23 նոյեմբերի-21 դեկտեմբերի)

Դուք չեք կարողանում գիշերները քնել՝ մտածելով այն մասին, որ երբևէ դուք պետք է կանգ առնեք ու հիմնավորվեք։ Ձեզ դուր են գալիս արկածները, բայց դուք հասկանում եք, որ այդպես երկար շարունակվել չի կարող։ Դուք վախենում եք, որ մի անգամ դուք ստիպված կլինեք ընկղմվել կանխատեսելի առօրյայի մեջ ու հարմարվել դրան։

Այծեղջյուր (22 դեկտեմբերի-20 հունվարի)

Որպես Այծեղջյուր՝ դուք մտատանջվում եք այն մասին, որ չեք կարողանա հասնել ցանկալիին։ Դուք ամբիցիոզ ու աշխատասեր մարդ եք, ով երազում է մեծագույնի մասին։ Միևնույն ժամանակ՝ դուք հնարավոր եք համարում, որ ձեզ երբեք չի հաջողվի հասնել ձեր առջև դրված բոլոր նպատակներին ու կյանքի կոչել ձեր բոլոր երազանքները։

Ջրհոս (21 հունվարի-18 փետրվարի)

Գիշերները ձեզ թույլ չեն տալիս քնել մեծագույն փիլիսոփայական հարցերը։ Շրջապատողներին ապշեցնում են ձեր մտավոր ունակությունները։ Ձեր մտածողության եղանակը ձեզ բացառիկ մարդ է դարձնում։ Այնուամենայնիվ, շատերը նույնիսկ գլխի էլ չեն ընկնում այն մասին, որ իրենց սեփական գլխում քննարկումներ են վարում հենց իրենց հետ։

Ձկներ (19 փետրվարի-20 մարտի)

Հիմնականում դուք վախենում եք նրանից, որ չեք կարողանում ոչ մի տեղ ուղղել ձեր կրեատիվությունը։ Որպես Ձկների նշանի տակ ծնված մարդ՝ դուք շատ զգացմունքային եք։ Դուք փորձում եք իմաստով լցնել ձեր բոլոր զգացմունքները։ Այնուամենայնիվ, ձեզ մոտ միշտ չի հաջողվի դրանք ուղղել ինչ-որ իրական արժեքի կողմը։ Դա ձեզ կրծում է ներսից ու թույլ չի տալիս քնել գիշերները։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս