Կանացի ընկերությունը՝ ըստ կենդանակերպի նշանների
Հայտնի արտահայտությունն ասում է, որ կանացի ընկերություն գոյություն չունի, իսկ եթե կա էլ, ապա միայն՝ մինչև որոշակի պահ։ Աստղաբանությունն առաջարկում է պարզել, թե կենդանակերպի ո՞ր նշանների ներկայացուցիչների հետ արժե խուսափել կանացի ընկերություն անել։
Ձկներ
Չարժե վստահել այս ընկերուհուն, եթե, իհարկե, դուք իրականում նրան ընկերուհի եք համարում։ Մի կողմից՝ նա ընկերասիրություն ու անկեղծություն կճառագի, թեպետ մյուս կողմից էլ՝ խորը կթաքցնի իր մութ կողմը։ Նրա երկակի բնույթը թույլ չի տալիս իրականում բացահայտել նրա իսկական դեմքը, դրա համար էլ, եթե դա ստացվի էլ, ապա չափազանց ուշ կլինի։ Նա կամ կխլի ձեր ամուսնուն, կամ ձեզ կդավաճանի ամենապատասխանատու պահին։
Այս նշանի ներկայացուցիչներն իրենց բնույթով նենգ են։ Նրանք միատեսակորեն կարող են շփվել և նրանց հետ, ում ատում են, և նրանց հետ, ում լավ են վերաբերվում։ Բայց նա այնքան վարպետորեն է սկսում մանիպուլյացնել սեփական ընկերուհուն, որ նա երբեք նրան չի կասկածի ստորության մեջ։ Եթե ձեր կյանքում տեղի ունենան բարդ իրադարձություններ, ապա չարժե նրան որևէ բանում վստահել։ Լրջագույն իրավիճակները նա փայլուն կերպով կտապալի ու մեղավորին վատ լույսի ներքո կներկայացնի։
Կենդանակերպի այս ներկայացուցիչները մի ապշեցուցիչ գիծ ունեն՝ լռությունը։ Նրան կարելի է վստահել ցանկացած գաղտնիք ու վստահ լինել, որ նա երբեք որևէ մեկի դրանք չի պատմի։
Երկվորյակներ
Այս երկակի ներկայացուցիչը ոչ մի ընդհանուր բան չունի կանացի ընկերության հետ։ Մի խոսքով, նրանից երբեք հավատարիմ ընկերուհի դուրս չի գա՝ իր փոփոխական ու անկայուն բնավորության շնորհիվ։ Նրան երբեք չի կարելի գաղտնիքներ վստահել, քանի որ նա դրանք անմիջապես կպատմի ողջ աշխարհին։ Եվ եթե նրա համար բերանբացությունը սովորական բան է, ապա ամեն ինչ գաղտնի պահել ցանկացողի համար այն դառնում է հասարակության սեփականությունը։
Բացի դրանից, այս շատախոսն ունակ է նաև մանր ստորություններ կատարել։ Բայց նա դրանք ընկալում է՝ որպես ինքնին ենթադրվող գործողություն՝ չգիտակցելով, թե դա ինչ վնաս կարող է հասցնել մարդուն կամ մտերիմ ընկերուհուն։
Այս նշանի ներկայացուցիչը մի գիծ ունի, երբ նրա հետ ընկերական հարաբերություններից կարող ես քաղել առավելագույն օգուտ։ Նա տիրապետում է մեծ քանակությամբ ինֆորմացիայի, որը կարելի է օգտագործել սեփական շահի համար։ Բացի դրանից, նրանից կարելի է սովորել ֆլիրտի արվեստը։ Կարելի է չկասկածել, նա տիրապետում է դրան կատարելապես, ինչպես և ցանկացած մարդու հետ շփման եզրեր գտնելու հմտությանը։
Կարիճ
Այս նշանին պատկանող ընկերուհու հետ քեզ պետք է ծայրահեղ զգույշ պահես։ Հնարավոր չէ նախապես կանխատեսել, թե նա ինչ է մտածել։ Երբեմն նա պարփակվում է իր մեջ ու իրեն տարօրինակ պահում։ Այդպիսի վարքագիծը հաճախ խոսում է այն մասին, որ նա իր գլխում պլան է մշակել ու մտածում է, թե ինչպես ավելի լավ այն իրականացնել։ Բայց մի փորձեք կտրել նրա ճանապարհը։ Դա հղի է դաժան հետևանքներով, մինչև ուժի գործադրում։ Նա այնքան հիշաչար է, որ վրեժ կլուծի երկար ու դաժանորեն՝ անկախ այն հանգամանքից, որ իր վրեժի գործիքն իր իսկ սեփական ընկերուհին է։
Եվ եթե դուք մտածել եք ձեր ընտրյալին ծանոթացնել նրա հետ, ապա դա լավագույն տարբերակը չէ։ Նա այնպես կոգևորվի, որ կցանկանա զուտ սպորտային հետաքրքրությունից դրդված՝ ձեզ բաժանել։ Եվ դա կանի մեծ հաճույքով։ Նա կգործադրի իր ողջ հմայքները, և ձեր տղամարդը չի կարողանա դիմադրել։ Բայց հենց որ նա հասնի իր առջև դրված նպատակին, անմիջապես կսառչի այդ տղամարդու հանդեպ և արդեն իր զոհը չի համարի։ Բացի դրանից, այս նշանի ներկայացուցիչը անհրաժեշտ պահին տաղանդավոր կերպով կսկսի օգտագործել իր ընկերուհուն շահադիտական նկրտումներով։
Իսկ եթե դուք դառնաք նրա իսկական ու նվիրված ընկերուհին, ապա ցանկացած իրավիճակում նա կկարողանա ձեզ պաշտպանել ու նույնիսկ չեզոքացնել ձեր թշնամիներին։
Առյուծ
Այս հպարտ ու ինքնավստահ կինը երբեք իր կողքին չի հանդուրժի վառ ու ներկայանալի ընկերուհուն։ Նա ինքն է սովորել լինել ուշադրության կենտրոնում ու հաճոյախոսություններ ստանալ։ Նա կարողանում է ընկերություն անել, բայց միայն ողջ նախաձեռնությունն ինքն է առաջ քաշում։ Նրա ամբիցիոզ բնավորությունն այնքան էլ հեշտ չէ տանել, քանի որ նա սովոր է խել ու հրամայել։ Իսկ նրա քմահաճույքների մասին կարելի է լեգենդներ պատմել։ Բայց եթե նա բարեհաճի ձեզ՝ որպես ընկերուհի, մոտ թողնել, ապա միայն մի պայմանով կհամաձայնի ընկերություն անել ձեզ հետ, եթե դուք անընդհատ հիանաք նրանով։
Նրա հետ ընկերանալով՝ զգույշ եղեք, քանի որ նա կարողանում է նախանձել, և նրա նախանձի առարկա կարող է դառնալ ինչն ասես՝ չբացառելով մանրուքները։ իսկ եթե նա աչք դնի ձեր տղամարդու վրա, ապա կգործադրի առավելագույն ջանքեր ու խորամանկություն, որ խլի նրան։
Բայց այս նշանի ներկայացուցիչը նաև մեդալի հակառակ կողմն ունի։ Նա գերազանց փորձագետ է նորաձևության տենդենցների ու ոճային նախապատվությունների ոլորտում։ Իսկ եթե ձեզ պետք է մի հիշվող տոն կազմակերպել, ապա միշտ կարող եք դիմել նրա օգնությանը։
Կույս
Եթե որպես ընկերուհի՝ հայտնվել է Կույսը, ապա պատրաստվեք լսել չընդհատվող քննադատություն։ Նա ձեզ վրա չի թափի իր չարությունը, բայց նրա դաստիարակող տոնից դուք ոչ մի տեղ չեք փախչի։ Նա մանրամասն կքննարկի ձեր իրավիճակն այնպես, որ դուք կզղջաք, որ օգնության խնդրանքով դիմել եք նրան։ Բայց եթե դուք հանկարծ նրան նեղացնեք, ապա նա երկար ժամանակ դա չի մոռանա։ Նրա հետ հաշտվելու համար պետք է հազար անգամ ներողություն խնդրել։
Նա հաջողությամբ ձեզ մոտ մեղքի զգացում կարթնացնի, եթե հանկարծ ինչ-որ բանում մերժեք նրան։ Բնությունը նրան օժտել է գերազանց հոգեբան դառնալու հատկանիշներով, և նա նախապես գիտի ձեր խոցելի տեղերը։ Նրա ողջ գործնականությունը կայանում է նրանում, որ նա միշտ պետքական մարդկանց հետ է ծանոթություններ հաստատում։
Բայց պետք է ասել, որ անկանխատեսելի իրավիճակներում նա միշտ օգնության ձեռք կմեկնի ու կօգնի գլուխ հանել իրավիճակից։ Սակայն միևնույն ժամանակ՝ չի մոռանա բարոյախրատական ճառ կարդալ, որ նա ձեզ նախապես զգուշացրել էր այդ մասին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը