Բաժիններ՝

Վենեսուելան կրկին գլխավորել է Bloomberg-ի՝ աշխարհի «ամենադժբախտ» տնտեսությունների վարկանիշը

Վենեսուելան հինգերորդ տարին անընդմեջ գլխավորում է Bloomberg գործակալության՝ աշխարհի «ամենադժբախտ» տնտեսությունների վարկանիշը: Այդ մասին վկայում են գործակալության Bloomberg՚s Misery Index սեփական ինդեքսի 2019 թվականի տվյաները:

Գործակալության վարկանիշի՝ «դժբախտության» մակարդակով առաջին տասնյակ են մտել նաեւ Արգենտինան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Թուրքիան, Հունաստանը, Ուկրաինան: Գործակալությունն ընդգծում է, որ այս երկրները շարունակում են տնտեսական դժվարություններ ունենալ եւ թույլ հաջողություններ են արձանագրում գնաճի զսպման եւ գործազրկության դեմ պայքարում:

«Դժբախտության գծով առաջատարների» տասնյակը եզրափակում են Ուրուգվայը, Իսպանիան, Բրազիլիան եւ Սաուդյան Արաբիան: Այս տարի վարկանիշը կազմվել է գործակալության կողմից տնտեսագետների հարցումների, այլ ոչ թե պաշտոնական վիճակագրության հիման վրա, ինչպես նախորդ տարիներին:

Ընդամենը վարկանիշ է մտել աշխարհի 62 երկիր: Աշխարհի նվազագույն «դժբախտ» տնտեսության կարգավիճակը վերստին ստացել է Թաիլանդը, նրան հաջորդում է Շվեյցարիան, իսկ առաջին եռյակը եզրափակում է Սինգապուրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս