Բաժիններ՝

Ռոնալդուն հիասթափված է

Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել ակումբը մինչև պայմանագրի ավարտը, որը գործում է մինչև 2022թ. ամառ:

Ինչպես հաղորդում է Sport.es-ը՝ հղելով La Repubblica-ին, պորտուգալացի ֆուտբոլիստը չափազանց հիասթափված է «Այաքսի» հետ դիմակայության արդյունքում Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչից «Յուվենթուսի» դուրս մնալու կապակցությամբ: 34-ամյա հարձակվողը չի պատրաստվում լքել թիմն ընթացիկ մրցաշրջանի վերջում, սակայն պատրաստ է դա անել 2020թ. ամռանը՝ պայմանագրի ավարտից երկու տարի առաջ:

Ռոնալդուն «Յուվենթուս» է տեղափոխվել անցյալ ամռանը՝ «Ռեալից», որի հետ նա 5 տարվա ընթացքում 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս