Մեծ աղմուկով ձերբակալված ՊԵԿ պաշտոնյան անաղմուկ ազատ է արձակվել. որտեղ է նա հիմա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի հոկտեմբերի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը մեծ աղմուկով կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով բերման ենթարկեց ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ, Սեւանի հարկայինի պետ Սուրեն Էլոյանին, նրա տեղակալ Սամսոն Առաքելյանին եւ տեսուչ Վաղարշակ Լալայանին։ Հարուցվեց քրեական գործ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, խոշոր չափերի կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքի առթիվ։

Ուշագրավ է, սակայն, որ մեծ աղմուկով ձերբակալված, ապա կալանավորված Սեւանի հարկայինի պետ Էլոյանը վերջերս բավական անաղմուկ ազատ է արձակվել եւ վայելում է իր հանգիստը։ Որոշ տեղեկություններով՝ նա ներկայումս Մոսկվայում է»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930