«Անգրագետին ինչի՞ եք նշանակել». Գևորգ Պետրոսյանը՝ իշխանություններին
«Դուք օրական հավանաբար մի անգամ գոնե կարդում եք Սահմանադրությունը, և 147 հոդվածը, որ հաճախ վկայակոչում եք, այնտեղ գրված է, որ նախարարությունների ցանկն ու կառավարության գործունեության կարգը սահմանվում է օրենքով: Դուք եկել ստեղ կանգնում եք, ասում եք՝ կառավարությունն է որոշողը: Խնդրում եմ Սահմաանդրությունը նորից կարդաք: Սրանով նորից հերթական անգամ առիթը բաց չեք թողնում գնդակահարելու խորհրդարանական վերահսկողության ինստիտուտը: Հիմա հարց ա առաջանում՝ կառավարությո՞ւնն է մեզ վերահսկում, թե՞ մենք կառավարությանը»,- այսօր ԱԺ- նիստում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը դիտարկմանը, որ կառավարությունն որոշում իր կառուցվածքը:
Նա խորհդրարանական մեծամասնությանը հարցադրում արեց՝ ինչ կոստյումի մասին են խոսում, կամ ինչու են անընդհատ հիշում նախորդ իշխանություններին:
«Էդ մարդիկ անցան, գնացին, միայն հուշեր մնացին,- հայտնի երգից մեջբերեց Պետրոսյանը և հարցադրում արեց,- Հիմա դուք ի՞նչ եք անում, գյուղատնտեսության նախարարությունն ի՞նչ կապ ունի ընտրությունները կեղծելու հետ: Ոչ կեղծարարների նշանակեք, ձեր ձեռքն ով ա բռնել, միանձնյա իշխանություն եք: Ձեզ ով ա ասում, կեղծարարներին ու անգրագետներին բերել, նշանակել եք: Մի նշանակեք տենց մարդիկ, որ հանկարծ վկայականը 3 օր կորցնի, չի հիշի ինչ ա աշխատում»:
Գ.Պետրոսյանը ավելորդ համարեց սփյուռքի, մշակույթի նախարարությունները լուծարելու մասին՝ նկատելով, որ ինչ ուղղություն գերական են հռչակել, կրճատում են:
«Շատ լավ բան է խորհուրդ տալը կյանքում, բայց բոլորս նկատի պետք է ունենանք մի ճշմարտություն՝ խելացի լինելը և խորհուրդ տալը դրանք լրիվ տարբեր բաներ են»,- ասաց Գ.Պետրոսյանը: