Բաժիններ՝

Եվրախորհրդարանի ղեկավարը Brexit-ի հետաձգումը կործանարար է համարել Եվրոպայի համար

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը դեռեւս երազում է այն մասին, որ Մեծ Բրիտանիան չեղարկի Brexit-ը: Այդ մասին գրում է Financial Times-ը: Եվրախորհրդի ղեկավարը, որն ավելի վաղ իրեն համարում էր Մեծ Բրիտանիայի ջերմ կողմնակիցը, ասել է, թե չի բացառում Brexir-ի չեղարկումը հաջորդ վեց ամսվա ընթացքում:

«Պատմության այս բավականին բարդ պահին մեզ հարկավոր են երազողներ եւ երազանքներ: Մենք չենք կարող տրվել ճակատագրապաշտությանը: Ամեն դեպքում ես չեմ դադարի երազել լավագույն եւ միավորված Եվրոպայի մասին»,-ասել է Տուսկը՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջեւ: Մեծ Բրիտանիային վեցամսյա հետաձգում տրամադրելու որոշումը հարուցել է Եվրախորհրդարանի առանձին անդամների քննադատությունը, որոնք չգուշանում են, որ Միացյալ Թագավորության մասնակցությունը եվրոպական խորհրդարանի՝ հաջորդ ամսին կայանալիք ընտրություններին կհանգեցնի քաոսի եւ միայն կմեծացնի եվրասկեպտիկների թիվն արդեն Եվրախորհրդարանի նոր պատգամավորների շրջանում: Գայ Վերհոֆստադտը՝ Եվրախորհրդարանի ղեկավարը եւ Եվրոպական բլոկի լիբերալ կուսակցության ղեկավարը, համաձայն չէ Տուսկի հետ:

Նա գտնում է, որ հոկտեմբերի 31-ը չափազանց կարճ ժամկետ Է Էական վերաիմաստավորման համար, բայց չափազանց երկար՝ շտապ միջոցներ ձեռնարկելու համար: Նա նաեւ կարծում է, որ կես տարվա հետաձգումը միայն երկարացնում Է անորոշությունը եւ Brexit-ի քաոսը մտցնում ԵՄ-ի քաղաքականության մեջ: Վերհոֆստադտը հավելել է, որ երկարատեւ հետաձգումը կարող է թունավորել եվրոպական ընտրարշավը, որտեղ Նայջել Ֆարաջի նոր կուսակցությունը կարող է գլխավոր հաղթողը դառնալ:

«Այդ որոշումը կարող է կործանման տանել Եվրոպան, առնվազն արգելակել այն երկար տարիներով՝ մեր եռանդն ուղղելով բրիտանացի այնպիսի ղեկավարների հետ բանակցություններին, ինչպիսիք են Քորբինը կամ Ջոնսոնը, որոնք հոգու խորքում արհամարհում են Եվրոպան»,- FT-ն մեջբերում Է քաղաքական գործչի խոսքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս