Սորոսականները գրոհել են ԱԱԾ պետի վրա. ո՞վ կհաղթի. hraparak.am

Hraparak.am-ը գրում է. «Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու մասին լուրը փոթորկել է սորոսականների շարքերը եւ նրանք ակտիվ քայլեր են ձեռնարկել։

Նախ, այդ լուրի արտահոսքն են ապահովել, որ աղմուկ բարձրանա եւ Սանասարյանին պաշտպանողները համախմբվեն, ապա ֆեյսբուքյան ակտիվ գործունեություն են ծավալել՝ Դավիթին պաշտպանելու համար, եւ սկսել են ակտիվորեն քննադատել ԱԱԾ-ին, հարցազրույցներ տալ։

Իսկ երբ տեղեկացել են, որ Սանասարյանին պատրաստվում են կալանավորել, ուղղակի դիմել են ակտիվ գրոհի՝ մտել են վարչապետի մոտ եւ պահանջել են աշխատանքից ազատել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին եւ վերացնել Սանասարյանի՝ կասկածյալի կարգավիճակը։ Երեկ երեկոյան իրավիճակը շատ սուր էր, այսօր պարզ կլինի, թե Փաշինյանը ինչ որոշում է կայացրել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930