Մնացականյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ կքննարկի ԼՂ խնդիրը. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Հայաստանի իր գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ընթացքում կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, նշվում է, որ նախարարները կքննարկեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին քննարկումները: Հանդիպման շրջանակում Ժան-Իվ Լը Դրիանը կվերահաստատի Ֆրանսիայի հանձնառությունը՝ կարգավորելու հակամարտությունը բանակցային ճանապարհով:

Զրուցակիցները կանդրադառնան նաև հայ-ֆրանսիական երկարամյա բարեկամական հարաբերություններին, տարբեր՝ այդ թվում և հումանիտար, գիտության ու մշակութային ոլորտներում փոխգործակցության շարունակությանն ու խորացմանն առնչվող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930