
Արարատ Միրզոյանը հրաժարվում է մեկնաբանել Ժիրայր Սէֆիլյանի հայտարարությունը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հրաժարվում է մեկնաբանել Ժիրայր Սէֆիլյանի հայտարարությունը, որ պատրաստվում է ավտոերթ կազմակերպել դեպի Արցախ ու Արցախը Հայաստանի մարզ է և վերջ:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում 168.am-ի հարցին ի պատասխանեց, նա հորդորեց դրա վերաբերյալ հարցերն ուղղել Սէֆիլյանին:
«Ոչ, չեմ մեկնաբանի»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ խոսակցություններ կան, որ Սէֆիյանին ինքն է աջակցում, Ա.Միրզոյանը հարցով հակադարձեց. «Ինչո՞վ եմ աջակցում, չհասկացա»:
Մեր ճշտմանը, որ Արցախում գործողությունները կազմակերպելու հարցում է աջակցում, Միրզոյանը պատասխանեց. «Ես Ղարաբաղում ոչ մի գործողություն չեմ կազմակերպում»: