
Մահացել է դերասանուհի Բիբի Անդերսոնը, որը խաղացել է Բերգմանի 11 ֆիլմում

83 տարեկան հասակում ապրիլի 14-ին մահացել է շվեդ դերասանուհի Բիբի Անդերսոնը: Այդ մասին, Goteborgs Posten թերթին հայտնել է նրա ընկերուհին՝ ռեժիսոր Կրիստինա Ուլոֆսոնը: «Բիբին մեծ դերասանուհի էր եւ աներեւակայելի մարդասեր»,- ասել է Ուլոֆսոնը:
Անդերսոնն իր կարիերան սկսել է 15 տարեկանում՝ ռեժիսոր Ինգմար Բերգմանի նկարահանած գովազդում: Իր առաջին դերերից մեկը նա կատարել է Բերգմանի «Ամառային գիշերվա ժպիտները» ֆիլմում (1955): Ընդամենը նա խաղացելէ ռեժիսորի 11 կինոնկարում, ներառյալ՝ «Յոթերորդ կնիքը» (1957), «Մորուտը» (1957), «Տեսարաններ ամուսնական կյանքից» (1973):
Լավագույններից մեկը համարվում է բուժքույր Ալմայի դերը «Անձ» կինոնկարում (1966): 1958 թվականին դեասանուհին Կանի փառատոնի մրցանակն է ստացել կնոջ լավագույն դերի համար (Բերգմանի «Կյանքի շեմին» ֆիլմում):
1963 թվականին Անդերսոնն արժանացավ Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակին կնոջ լավագույն դերի համար (Վիլգոտ Շյոմինի «Սիրուհին» ֆիլմում): 2009 թվականին Անդերսոնը ծավալուն ինսուլտ է տարել: Այդ ժամանակից նա մշտապես ապրում էր Ստոկհոլմի ծերերի հիվանդանոցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: