Բաժիններ՝

HBO հեռուստաալիքն սկսել է «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի ցուցադրումը

HBO հեռուստաալիքն ապրիլի 14-ին սկսել է «Գահերի խաղի» եզրափակիչ՝ ութերորդ եթերաշրջանի ցուցադրումը։

Նոր եթերաշրջանը բաղկացած է ընդամենը վեց մասից, ընդ որում դրա ավարտը կարող է տարբերվել Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» վիպաշարի վերջաբանից, որն առայժմ հրապարակել է պլանավորված յոթ գրքից միայն հինգը:

«Գահերի խաղը» ցուցադրվում է 2011 թվականից եւ ամենաթանկերից մեկն է հեռուստատեսության պատմության մեջ. վերջին եթերաշրջանի մեկ սերիայի արտադրությունը նստել է մոտավորապես 15 մլն դոլար: Սերիալը բազմաթիվ պարգեւների է արժանացել ընդգրկուն նկարահանումների եւ հայտնի բազմաթիվ դերասանների մասնակցության շնորհիվ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930