Կենդանակերպի 6 ամենավախեցնող նշանները
Որքան էլ որ դուք փորձեք ընկերասեր ու բաց մարդ թվալ, ձեր շրջապատում միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր չեն ցանկանա ձեզ ընդառաջ գնալ։ Ահա թե Կենդանակերպի որ նշանները ձեզ սարսափելի կթվան կամ օտարացած, սառը և անմատչելի։
Կարիճ
Կարիճը շատ ինտենսիվ ու փակ է, դրա համար էլ նա ձեր առջև չի բացվի միանգամից։ Դուք չեք կարող հասկանալ նրա արձագանքը, որքան էլ դուք փորձեք դա անել։ Նա կարող է պայթել կատաղությունից, երբ դուք նրան անմեղ սուտ ասեք, բայց բացարձակապես հանգիստ կլինի, եթե վնասեք նրա մեքենան։ Կարիճների հետ ավելի լավ է չթուլանալ։
Ցուլ
Ցուլը շատ փակ մարդ է, հատկապես, երբ իրեն ինչ-որ բանում ճիշտ է համարում։ Եթե նա վստահ է իր կարծիքի մեջ, նրան հակառակում չես համոզի։ Ոչ ոք չի կարող մոտենալ Ցուլին, երբ նրա քթանցքներն ուռչում են համառությունից կամ կատաղությունից։ Նրանք այնպիսի մարդիկ չեն, որ պարզապես թույլ տան ինչ-որ բանի իրենցից հեռանալ, նրանք այն մարդիկ են, ովքեր սխալ են կենտրոնանում, քանի դեռ գործնականորեն կատաղությունից չեն պայթում։
Առյուծ
Առյուծը կարող է շատ դաժան լինել, երբ դա անհրաժեշտ է, և նրա խստությունը չափազանց վախեցնող է։ Նա տարված է նրանով, ինչին հավատում է, և անդրդվելի է դրանում։ Առյուծը սեփական արժանապատվության գերազանց զգացողություն ունի, և դա վախեցնում է մարդկանց, ովքեր վստահ չեն իրենց ունակությունների մեջ։
Կույս
Գիտելիքները կարող են վախեցնել, և Կույսը դա գիտի։ Նա կանխամտածված կերպով ուրիշ մարդկանց ստիպում է իրենց անհարմար զգալ։ Հենց դա կարող է վախեցնել մարդկանց ու հեռու պահել Կույսերի հետ շփվելուց։
Բացի դրանից, Կույսը կարող է քննադատել ուրիշներին, և այդ սուբյեկտիվ դատողությունը նույնպես կարող է վանել մարդկանց։
Ջրհոս
Քանի որ Ջրհոսն էմոցիոնալ կապերի երկրպագու չէ, նա կարող է սառը ու ոչ զգացմունքային թվալ, իսկ դա վախեցնում ու վանում է նրանց շրջապատողներին։ Նա նաև շատ խելացի է և առանձնապես համբերություն չունի նրանց համար, ովքեր իր հետ նույն մակարդակի վրա չեն գտնվում։
Սակայն առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել, և հենց որ դուք հաղթահարեք Ջրհոսի հոգեբանական արգելքը, դուք կհայտնաբերեք, որ նա այնքան էլ սարսափելի չէ, ընդհակառակը, շատ բարի ու շռայլ է։
Խոյ
Խոյը հիմնականում մարդկանց չի վանում իրենից, եթե միայն չի փորձում պաթոսային լինել։ Խոյը կարող է վախեցնել իր խելքով, հատկապես, երբ չի զսպում իրեն արտահայտվելիս։ Եթե Խոյի բառերը վիրավորական են, նա ներողություն կխնդրի ձեզ նեղացնելու համար։ Իսկ եթե նա ինչ-որ բան ուզում է ասել, նա երկար չի մտածի իր արտահայտվելու ձևի առնչությամբ, այլ պարզապես կասի, ինչ մտածում է, ու կմոռանա այդ մասին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը