
Պակիստանում մարդիկ են զոհվել սաստիկ ավազամրրիկի պատճառով

Պակիստանում առնվազն երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա է զոհվել սաստիկ ավազամրրիկի պատճառով, որը մոլեգնել է երկրի հարավի Կարաչի նավահանգստային քաղաքում, տուժածների թիվը հասնում երկու տասնյակի: Այդ մասին հայտնել է Geo.TV հեռուստաալիքը:
Նրա տվեղեկատվության համաձայն՝ տղամարդու մահվան պատճառը դարձել է նրա վրա տապալված ծառը: Երկու երեխաների մահվան մանրամասները չեն ճշտվում: Հեռուստաալիքը նաեւ նշում է, որ վատ եղանակի պատճառով ութ ձկնորսներ անհետ կորել են այն բանից հետո, երբ նրանց նավակը շրջվել է Կարաչիի ափերի մոտ: Եղանակային վատ պայմանների պատճառով մի քանի չվերթ է հետաձգվել Կարաչիի միջազգային օդանավակայանից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: