
«Գրիզմանը լավ ֆուտբոլիստ է, բայց նրա տեղափոխվելու որոշումը ես չեմ կայացնում». Պիկե

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն պատասխանել է լրագրողների հարցերին:
– Ի՞նչ եք մտածում Գրիզանյանի հնարավոր տեղափոխության մասին:
– Գրիզմանը լավ ֆուտբոլիստ է, բայց նրա տեղափոխվելու որոշումը ես չեմ կայացնում: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, որ գալիս է թիմ, կարող է ներդնել իր փոփոխությունները և ունենալ իր ազդեցությունը թիմի խաղի վրա:
– Թիմում լա՞վ տրամադրություն է:
– Կաևոր էր այս մրցաշրջանում անցնել բոլոր մրցաշարերի հաջորդ փուլեր, և մենք դա արեցինք: Մենք հոգեբանորեն մտածում ենք և կենտրոնանում ենք լավ արդյունքի հասնելու վրա:
– Դուք լարվածություն զգո՞ւմ եք առաջնությունում:
– Մեր բոլոր հինգ զգայարանները կենտրոնացած են առաջիկա հանդիպումների վրա: Բացի այդ, որքան ավելի շուտ հաղթենք Լա Լիգան, այնքան շուտ կարող ենք կենտրոնանալ Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի գավաթի վրա:
Սիրարփի Աղաբաբյան