«Եթե գա մի օր, որ ես ինձ տիրապետեմ, դա այլևս ես չեմ լինի». Մոուրինիո
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է իր մոտիվացիայի և զգացմունքների մասին, որ նա զգում է աշխատելու ընթացքում:
Մոտիվացիայի մասին
«Այն հարցը, թե ինչպես է պետք մոտիվացվել, երբ հաղթել ես ամեն ինչ, ինձ համար չէ: Ֆուտբոլը իմ մի մասն է: Ես չեմ կարող խոստանալ, որ կհեռանամ իմ մասնագիտությունից, երբ նվաճեմ ինչ-որ մրցանակ: Ես հաճույք ստանում եմ առաջին հերթին գործընթացից: Սա մասնագիտությունում կայանալու լավագույն տարբերակն է»:
Ինքն իրեն տիրապետելու մասին
«Ինչպե՞ս տիրապետել ինքդ քեզ: Գաղափար անգամ չունեմ: Կառավարե՞լ էմոցիաները: Վերջացրեք: Եթե դուք մտածում եք, որ իմ փորձն ու աշխատանքը ինձ սովորեցրել են կառավարել զգացմունքները, ապա դուք սխալվում եք:
Ավելին ասեմ, որ եթե գա մի օր, որ ես ինձ տիրապետեմ, դա այլևս ես չեմ լինի: Այդ ժամանակ պետք է հրաժարվել մասնագիտությունից, ուղևորվել լողափ, ընդունել արևային լոգանք:
Բայց հիմա, չնայած ես 56 տարեկան եմ, չեմ պատրաստվում հանգստանալ: Ես հուսով եմ, որ 10 տարի անց կասեմ նույնը»:
Սիրարփի Աղաբաբյան