Արարատի մարզում 30-ամյա վարորդը Niva-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա դպրոցականին. shamshyan.com

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 12-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով. տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ժամը 14:15-ի սահմաններում Նոր Խարբերդի բնակիչ, 30-ամյա Նարեկ Հակոբյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 35 RC 054 համարանիշի ավտոմեքենայով Այնթապ գյուղի Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 13-ամյա Ռիմա Հակոբյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Մասիսի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը սովորում է Այնթապի 2-րդ դպրոցի 7-րդ դասարանում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930