Մադոննան ելութ կունենա «Եվրատեսիլ»-ում
Մադոննան մայիսի 18-ին Թել-Ավիվում հրավիրյալ աստղի կարգավիճակում ելութ կունենա «Եվրատեսիլ»-ի եզրափակիչի ընթացքում եւ կկատարի երկու երգ: Դա հաստատել է Kan հանրային հեռարձակման իսրայելական կորպորացիան, որը պատասխանատու է մրցույթի անցկացման համար:
Մրցույթում Մադոննայի ելութի համար կվճարի իսրայելա-կանադացի միլիարդատեր Սիլվան Ադամսը: Yedioth Ahronoth թերթի տվյալներով՝ դա նրա վրա կնստի 1,3 մլն դոլար: Կազմակերպիչները հայտնել են, որ ամերիկացի երգչուհին Թել-Ավիվ կժամանի 65 մարդուց բաղկացած խմբով: Մադոննան ավելի վաղ արդեն մի քանի անգամ ելութ է ունեցել Իսրայելում, վերջին անգամ դա եղել է 2012 թվականին:
«Ես ուրախ ու հպարտ եմ, որ Մադոննային բերում եմ Իսրայել՝ «Եվրատեսիլ-2019-ին»: Ես հավատում եմ, որ «Եվրատեսիլ»-ում Մադոննան ելութը՝ տասնյակ պրոֆեսիոնալ պարողների ուղեկցությամբ, զգալի ավանդ կներդնի միջոցառման հաջողության եւ աշխարհում Իսրայելի դրական իմիջի ամրապնդման գործում»,-Ադամսի հայտարարությունը մեջբերել է The Jerusalem Post թերթը:
Առաջին անգամ «Եվրատեսիլ»-ում հրավիրյալ աստղի կարգավիճակում 2016 թվականին ելույթ է ունեցել Ջասթին Թիմբեռլեյքը: Այն ժամանակ նա Ստոկհոլմում երգեց մրցույթի եզրափակիչի ընդմիջմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: