Բաժիններ՝

Ինչպիսի՞ն կլինի iPhone-ի պրոցեսորը 2020 թվականին

Անցյալ տարի մենք տեսանք առաջին բջջային չիպերը՝ 7 նմ (նանոմետր) ճարտարապետությամբ`Apple A12 և HiSilicon Kirin 980, այդ թվում՝ Snapdragon 855:

Վերջերս պարզ դարձավ, որ TSMC-ը՝աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը և iPhone-ի չիպերի հիմնական մատակարարը, հայտարարել է 5 նմ չիպեր արտադրելու պատրաստակամության մասին:

TSMC հաճախորդները, օրինակ՝ Apple-ը, ունեն մի շարք գործիքներ իրենց հաջորդ սերնդի չիպերի նախագծման համար: Մասնագետները ենթադրում են, որ այժմ մեկ շերտում 1.8 անգամ ավելի շատ տրանզիստորներ կլինեն, իսկ Cortex-A72 միջուկների արագությունը կավելանա 15% -ով:

Էներգաարդյունավետությունը նույնպես կլինի ավելի բարձր, քան 7 նմ չիպերի դեպքում, ինչը պետք է հանգեցնի մարտկոցի աշխատանքի  երկարացման:

Կարդացեք նաև

2020-ին 5 նմ չիպերի հայտնվելը կօգնի Apple-ին: Ինչպես պարզվել է, այս տարի մենք ակնկալում ենք զգալի փոփոխություններ iPhone-ի դիզայնի մեջ, ինչը նշանակում է, որ արտադրողականության բարձրացումը կլինի iPhone 11S-ի հիմնական նպատակը, գրում է PhoneArena-ը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս