Բաժիններ՝

Նաիրա Զոհրաբյանի պատասխանը Ալեն Սիմոնյանին և Մարիա Կարապետյանին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եվ այսպես ՝ իրականում ով է տարբեր հասարակական կազմակերպություններին ուղարկելով նամակներ ՝ հրավիրել գրանցվելու Մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներին մասնակցելու համար:
From:
Date: Fri, Mar 22, 2019 at 7:56 AM
Subject: ԱԺ Խորհրդարանական լսումներին մասնակցության ՀՐԱՎԵՐ
To:

Հասարակական կազմակերպությունների հարգելի գործընկերներ,

Սիրով ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ Ապրիլի 5-ին` ժամը 11:00-ին Ազգային
ժողովի նիստերի դահլիճում տեղի կունենան Խորհրդարանական լսումներ` «Մարդու
իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում»
թեմայով։

Լսումներին մասնակցել ցանկացողները կարող են իրենց մասնակցությունը
հաստատել մինչև ապրիլի 1-ը՝ զանգահարելով ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների
պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով 011513230 և
011513336 հեռախոսահամարներով: Օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ
հղումով՝ https:// goo.gl/dGdr6N

Խնդրում եմ այս նամակը տարածել մարդու իրավունքների ոլորտում աշխատող այլ
հասարակական կազմակերպությունների շրջանում, որպեսզի հնարավորինս շատ
կազմակերպություններ հնարավորություն ունենան մասնակցելու Խորհրդարանական
լսումներին:

Հարգանքով՝
Մարիա Կարապետյան
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0095, Մարշալ Բաղրամյան պողոտա 19
Հեռ․ +374 11 513328

Հետգրություն.

Ի դեպ, այս նամակը քիչ առաջ ինձ տրամադրեց ՀԿ-ներից մեկը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս