ԱՄՆ-ում «Վրիժառուները. Ավարտ» ֆիլմի պրեմիերայի տոմսերը վաճառվում են հազարավոր դոլարներով
ԱՄՆ-ի eBay ինտերնետ-աճուրդում «Վրիժառուները. Ավարտ» ֆանտաստիկական ֆիլմի պրեմիերային ցուցադրման տոմսերի արժեքը հասնում է 25 հազար դոլարի: Այդ մասին հայտնել է CBS հեռուստաալիքը:
ԱՄՆ-ի այն բնակիչները, որոնք վաղօրոք էին ձեռք բերել պրեմիերայի տոմսերը, նշում է հեռուստաալիքը, որոշել են լրացուցիչ գումար վաստակել եւ դրանք առցանց-աճուրդներում հարյուրավոր, եթե ոչ հազարավոր անգամ թանկ վաճառել ընդամենը 15 դոլար անվանական արժեքից: Ինչպես նշում է հեռուստաալիքը, սպեկուլյանտներից մեկը eBay-ում արդեն 25 հազար դոլար է ակնկալում ստանալ Նեւադայի նահանգի Ռինո քաղաքի կինոթատրոնում ֆիլմի ցուցադրման երկու տոմսի համար: Ընդ որում աճուրդներն սկսվել էին 15 հազար դոլարից: Ներկայում ebay-ում ամենաԷժան տոմսերն սկսվում են հինգ հատի համար 750 դոլարից: Դրանց տերերը կկարողանան կինոթատրոն այցելել Իլինոյսի նահանգում:
Պաշտոնապես ֆիլմի տոմսերի վաճառքները, որն ամերիկյան վարձույթ է դուրս գալիս ապրիլի 25-ին, սկսվել են ապրիլի 3-ին, CBS-ը չի բացառում դրանց գների հետագա բարձրացումը: Էնթոնի եւ Ջո Ռուսոների ֆիլմը համաշխարհային վարձույթ դուրս կգա ապրիլի 24-ին: Կինոնկարում գլխավոր դերերը կատարում են Բրի Լարսոնը, Սքառլեթ Յոհանսոնը, Քարեն Գիլլանը, Քրիս Էվանսը, Քրիս Հեմսվորթը եւ ուրիշներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: