
Բրիտանուհին իր հղիության մասին իմացել է ծննդաբերելուց 45 րոպե առաջ

Մեծ Բրիտանիայի Գլազգոյի բնակչուհի Էմմալուիզ Լեգգէյթն իր հղիության մասին իմացել է ծննդաբերելուց 45 րոպե առաջ: Այս մասին հայտնում է The Mirror պարբերականը:
Էմմալուիզ Լեգգէյթն ասել է, թե մտքով անգամ չէր կարող անցնել, որ հղի է, քանի որ մինչ ծննդաբերությունը իր որովայնը նորմալ տեսք ուներ:
«Ինձ մոտ ոչ մի ախտանշան չկար»,- հայտարարել է նա: