Բաժիններ՝

«Բառերով չես նկարագրի, թե որքան եմ դառնացած, չարացած». Օզի Օսբոռնը մեկ տարով հետաձգեց համաշխարհային հյուրախաղերը

Բրիտանացի ռոք երաժիշտ, Black Sabbath խմբի նախկին մասնակից Օզի Օսբոռնը մեկ տարով հետաձգել է համաշխարհային հյուրախաղերն այն վնասվածքի պատճառով, որը նա ստացել է Լոս Անջելեսի իր տանը: Այդ մասին հաղորդվում է Facebook-ում նրա պաշտոնական էջում: Համերգները հետաձվել են 2020 թվական:

«Բառերով չես նկարագրի, թե որքան եմ դառնացած, չարացած ու ճնշված այն բանի պատճառով, որ չեմ կարող հենց այժմ մեկնել հյուրախաղերի… Պարզապես իմացեք, որ օրեցօր ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում: Ես լիովին կվերականգնվեմ: Ես ավարտին կհասցնեմ իմ համերգային շրջագայությունը: Ես կվերադառնամ»,- մեջբերված է Օսբոռնի խոսքը: Ինչպես նշվում է, երաժիշտը Լոս Անջելեսում կգտնվի բժշկի հսկողության ներքո:

Փետրվարին հաղորդվել էր, որ երաժիշտը թոքաբորբի պատճառով չեղարկել է համերգներն Ավստրալիայում, Նոր Զելանդիայում եւ Ճապոնիայում No More Tours II հրաժեշտի միջազգային հյուրախաղերի շրջանակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս