
Վրաստանը պետք է զբաղեցնի Բրիտանիայի տեղը ԵՄ-ում. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանը պետք է օգտվի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց, որպեսզի առաջ շարժվի իր ինտեգրացման հարցում, որը տանում է Եվրամիությանն անդամակցելուն: Այս կարծիքը հայտնել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որի խոսքը մեջբերել է Bloomberg գործակալությունը:
«Մենք ստեղծված իրադրությանը նայում ենք դրանից առվելագույն օգուտ քաղելու մտադրությամբ»,- ասել է պետության ղեկավարը: Զուրաբիշվիլիի կարծիքով՝ տրամաբանությունն այն է, որ այն երկրին, որը հետեւողականորեն շարժվում է Եվրոպայի ուղղությամբ, չի կարելի վերաբերվել ավելի վատ, քան այն երկրին, որն աստիճանաբար հեռանում է նրանից:
Նախագահը կարծում է, որ Վրաստանը պետք է օգտվի այն պահից, որը վրա կհասնի Brexit-ի դեպքում՝ Եվրամիության «դուռը հրելու» համար, հաղորդել է «Գրուզիա Online»-ը: