Բաժիններ՝

«Ցանկանում եմ, որ ֆուտբոլն ընդունի գեյ խաղացողներին և աջակցի նրանց». Մարտինես

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կարծում է, որ ֆուտբոլային համայնքը պատրաստ է ընդունել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող խաղացողներին:

«Ֆուտբոլային թիմում հանդերձարանն ընտանիք է: Հանդերձարանի ներսում դու պաշտպանված ես, քեզ հասկանում են և սիրում են: Չեմ կարծում, որ գեյ խաղացողի ներկայությունը հանդերձարանում կարող է անհանգստության պատճառ դառնալ:

Միակ մտահոգությունն այն է, թե արդյո՞ք նման խաղացողը կարող է աշխատանք գտնել: Սա միակ հարցն է, որը կարող է առաջանալ ֆուտբոլիստի մտքում, եթե նա որոշի բացահայտվել: Քանի որ այդ դեպքում նա պետք է ներկայացնի իր նման մարդկանց ամբողջ հասարակության աչքերի առաջ:

Ինձ համար ոչ մի տարբերություն չկա՝ ֆուտբոլիստը գե՞յ է, թե՞ ոչ: Ես կցանկանայի հավատալ, որ ֆուտբոլային համայնքը հասել է այնպիսի մակարդակի, որ կարող է թույլ տալ խաղացողներին լինել ազատ, անկեղծ և կաջակցի նրանց»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Eurosport-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930