10-ը ուղեգիր Եվրոպա՝ Կոնվերս բանկի #ՎիզաԴեպիԵվրոպա ակցիայի շրջանակում
Կոնվերս Բանկը, Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում, հայտարարում է լոյալության հերթական ծրագրի՝ #ՎիզաԴեպիԵվրոպա ակցիայի մեկնարկի մասին:
« Այս աննախադեպ ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկն իր հաճախորդներին է առաջարկում ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ կատարել անկանխիկ գնումներ Վիզա վճարային քարտերով, կուտակել Աստղեր և մասնակցել եվրոպական 10-ը քաղաք՝ Փարիզ, Բարսելոն, Լիսաբոն, Բուդապեշտ, Պրահա, Հռոմ ,Վիենա, Աթենք, Ամստերդամ, Բեռլին, 10-ը ուղեգրի (յուրաքանչյուրը՝ երկու անձի համար) խաղարկությանը: Դրան մասնակցելու համար անհրաժեշտ է Visa վճարային քարտերով կատարել առնվազն 200.000 դրամի անկանխիկ գնում՝ ՊՕՍ տերմինալների միջոցով, հավաքել առավելագույն քանակով Աստղեր և մասնակցել վիճակահանությանը » ,- ասել են Կոնվերս Բանկում:
Եվրոպա ուղեգրերը նախատեսված են առավելագույն հանրագումարային քանակով Աստղեր կուտակած 10-ը անձանց համար, որոնք և ամփոփիչ միջոցառման ընթացքում՝ վիճակահանությամբ կընտրեն ճամփորդական իրենց ուղղությունը:
Բանկում հավելել են, որ նրանք, ովքեր չեն օգտվում Վիզա վճարային քարտերից, սակայն Ակցիային մասնակցելու ցանկություն ունեն, կարող են այդ քարտատեսակը Կոնվերս Բանկում ձեռքբերել 50 տոկոսով զեղչված սակագնով:
Նշենք, որ սա այս տարի Կոնվերս Բանկի կողմից իրականացվող 5-րդ լոյալության ակցիան է: Հաճախորդների խրախուսման նպատակով՝ տարեսկզից Բանկն իրականացրել է երկու քեշբեք ակցիա՝ նվիրված Սիրահարների տոնին և Կանանց տոներին: Woman’s քարտապանների համար ներկայում ընթացող խրախուսման ակցիայի շրջանակներում խաղարկվում է 3 ուղեգիր (յուրաքանչյուրը ՝ նախատեսված երկու անձի համար) Շրի Լանկա: Բանկի Մաստերքարդ քարտապանները հնարավորություն ունեն մասնակցել նաև Փարիզ՝ Դիսնեյ Լենդ ընտանեկան ուղեգրի (4 անձ) խաղարկությանը, որը կազմակերպվելու է Մաստերքարդ վճարային համակարգի կողմից:
Ակցիայի մանրամասները,Աստղերի հաշվարկման կարգը և ուղեգրի ծածկույթը՝ այս հղումով: