
Ոչ ոք չի համաձայնում մեկնել. Սիրիայում հայ սակրավորների դասակը մնացել է առանց հրամանատարի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 7-ին Սիրիայում ականի պայթյունի հետեւանքով ոտնաթաթը կորցրած հայ սակրավորը, մեր տեղեկություններով, Սիրիայում գտնվող հայկական հումանիտար առաքելության կազմում գործող սակրավորների դասակի հրամանատարն է: Նա մինչեւ այժմ գտնվում է Մոսկվայում եւ բուժման ավարտից հետո վերադառնալու է Երեւան:
Իսկ այս ընթացքում Հայաստանում չեն կարողացել գտնել համապատասխան պատրաստություն ունեցող սպայի, որը կհամաձայներ մեկնել Սիրիա եւ ստանձնել հրամանատարի պարտականությունները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: