«Իմ քայլում». անջրպետը խորանում է. անկուսակցականները կարող են առանձնանալ խմբակցությունից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում գնալով մեծանում է անջրպետը կուսակցականների եւ անկուսակցականների միջեւ։ Անկուսակցականներն իրենց «իրավունք» են վերապահում` առանց «վերեւների» հետ հստակեցնելու, կարծիք հայտնել, ավելի ինքնուրույն են։ Անգամ տեսակետ կա, որ վաղ թե ուշ անկուսակցականներն առանձնանալու են խմբակցությունից։

Ուշագրավ է, որ 88 հոգանոց ֆրակցիայի գրեթե կեսը կուսակցական չէ։ 52 պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 3-ը դաշնակից «Առաքելություն» կուսակցությունից են, մյուս 33-ը՝ անկուսակցական»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930