
Աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանից կմասնակցի չորս շախմատիստ

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կունենա 4 մասնակից:
Նրանք են Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի կանցկացվի ռուսաստանյան Խանտի-Մանսիյսկ քաղաքում` սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 2-ը:
Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Խաղարկության մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլար: