Բաժիններ՝

«Ինչո՞ւ չտեղափոխվել «Ռեալ», երբ «Մանչեսթեր Յունայթեդում» արկածներն ավարտվեն». Զիդանը՝ Պոգբայի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բարձր է գնահատում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հնարավորությունները:

«Ես անձամբ ճանաչում եմ նրան: Նա կիսապաշտպան է, ով գիտի՝ ինչպես պաշտպանվել և ինչպես հարձակվել: Բայց նա իմ խաղացողը չէ, նա հիմա Մանչեսթերում է: Նա միշտ ասել է, որ իրեն հետաքրքրում է «Ռեալը»: Այնպես որ, ինչո՞ւ չտեղափոխվել այստեղ՝ Մադրիդ, երբ արկածները Մանչեսթերում ավարտվեն»,- 46-ամյա Զիդանի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Զիդանը վերադարձավ «Ռեալ» մարտի սկզբին:

2019թ. Պոգբան 5 գնդակ է խփել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930