Ուկրաինայում ավելի քան 2,4 հազար հաղորդում է գրանցվել ընտրություններում թույլ տրված խախտումների մասին
Ուկրաինայում ոստիկանությունն ավելի քան 2,4 հազար հաղորդում է ստացել ընտրություններում թույլ տրված խախտումների մասին, հարուցվել է 60 քրեական գործ: Այդ մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Facebook-ում ՆԳՆ-ի էջում զետեղված լուսանկարների համաձայն, ապրիլի 1-ի 00:00 ժամի (Երեւանի ժամանակով 01:00-ի) դրությամբ ոստիկանությունը 2467 հաղորդում է ստացել ընտրություններում թույլ տրված խախտումների վերաբերյալ, հարուցվել է 60 քրեական գործ: Ուկրաինայում նախագահի ընտրությունները տեղի են ունեցել մարտի 31-ին: ԿԸՀ-ի տվյալների համաձայն, թեկնածուներից ոչ մեկը չի հավաքում առաջին փուլում հաղթանակի համար անհրաժեշտ թվով ձայներ, նախագհական մրցավազքի առաջատարը շոումեն Վլադիմիր Զելենսկին է: Նաեւ երկրորդ փուլ դուրս գալուն հավակնում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ «Բատկիվչշտնա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն:
Պորոշենկոն Տիմոշենկոյից առաջ է ավելի քան 3 տոկոսով: Պորոշենկոն ավելի վաղ հայտարարել է, որ ընտրություններն անցել են ազատ, ԵԱՀԿ-ի չափորոշիչներին համապատասխան: Կազմակերպությունն ինքն առայժմ իր գնահատականները չի տվել:
Տիմոշենկոյի շտաբն իր հերթին Ուկրաինայի անվտանգության ծառայությանը մեղադրել է ընտրություններում կեղծումների եւ սադրանքների մեջ, իսկ քաղաքական գործիչն ինքը չի բացառել, որ կվիճարկի քվեարկության արդյունքները: Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուրի Բոյկոն նույնպես հայտարարել է ընտրարշավի ընթացքում թույլ տրված խախտումների մասին: Ուկրաինայի ԿԸՀ-ն հայտարարել է, որ քվեարկության ընթացքում լուրջ խախտումներ չի գրանցել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: