Իր իսկ տրամաբանությամբ, ինքը վարչապետ չէ՝ կարգալույծ է. Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Երեկ #nիkոլ-ն ասում էր Կանոնագիրք Հայոց համաձայն կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը հետևաբար կարգալույծ է:

Այս նույն տրամաբանությամբ, երկրի ղեկավարը շարունակաբար խաբել է մեզ, չի կատարել տված խոստումները, շարունակաբար սուտ է խոսել, հիմա էլ, և շարունակաբար չի ծառայել մեր՝ հայերի շահերին: Հետևաբար, իր իսկ տրամաբանությամբ, ինքը վարչապետ չէ՝ կարգալույծ է:

Իր այս տրամաբանության հետ հաշտ եմ, միայն թե մարդիկ են պետք, որ փողոց դուրս գան, ցույց տան իրենց անհամաձայնությունն ու անհնազանդությունը և դե յուրե հաստատեն դե ֆակտո արձանագրվածը: Իսկ փոխարենը մարդիկ պատրաստվում են ընտրությունների կարգալույծ #nիkոլ-ի հետ:

Կգա ժամանակ այս իշխանությունը լեգիտիմացնողներից էլ ենք պատասխան պահանջելու: Մարդիկ մի օր ուշքի են գալու, շարունակաբար այսպես հիմարացած չեն մնալու»:

Տեսանյութեր

Լրահոս